Ես
Ինչու ենք մենք կարմրում
Երբ կարմրում եք այտերը տաքանում են: Եվ ինչքան շատ եք ցանկանում ցույց տալ, որ ոչինչ չի կատարվում ավելի վատ է ստացվում: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ այդ մարդիկ ամեն ինչ կտային միայն թե եփած խեցգետնի նման չկարմրեին: Մարդիկ կարմրում են, որովհետև մկանները լցվում են արյամբ, որի պատճառը ավելի հաճախ որոշակի մարդկային զգացմունքներն են ամոթը, շփոթմունքը և այլ:
Սովորենք չկարմրել:
Շատ մարդկանց մոտ ամեն մի չնչին բանից այտերը կարմրում են (հատկապես դեռահասների մոտ): Երբ գրատախտակի մոտ են կանչում կարմրում ես, չնայած որ դաստ շատ լավ գիտես, կամ երբ հարկավոր է բեմ բարձրանալ, կարմրում եք, երբ մեկը ձեզ ուշադիր նայում է կամ հարց է տալիս, երբ փողոցում պատահաբար ծանոթի եք հանդիպում: Մի խոսքով, այն ամենը ինչ ձեզ հուզում է կամ ձեզ է վերաբերում արագ առաջացնում է կարմրություն: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարողանում անել: Ձեզ թվում է, որ բոլորը ծիծաղում են ձեզ վրա: Հետզհետե սկսում եք չշփվել, աշխատում եք այնպես անել, որ ձեզ չնկատեն, կոմպլեքսավորվում եք, դառնում ավելի ամաչկոտ:
Այսպիսով, ինչի հետևանք է այն:
Հոգեբանները, հաստատում են, որ այդպիսով առաջ է գալիս վախ շփման ժամանակ, կամ գիտական լեզվով ասած սոցիոֆոբիա: Կարող է շրջապատը դա չնկատել, բայց մարդը դառնում է ամաչկոտ ու լռակյաց: Մարդիկ, որոնք կարմրում են, նաև ուժեղ քրտնում են, որը շատ տհաճ է:
Նախքան սովորելը, թե ինչպես անել, որ չկարմրեք հարկավոր է մանրախնդիր ուսումնասիրել այն զգացումները, որոնք նպաստում են կարմրելուն:
Առաջինը, ինչ զգում եք, դա թեթև ծակծկոցն է այտերի շրջանում, և այդ րոպեին դուք կարմրում եք: Հետո ուղեղում ազդակ է հնչում, որ ձեր այտերը կարմրել են ու դուք սկսում եք շփոթվել և դրանից ավելի եք սկսում կարմրել:
Որպեսզի դուրս գաք այդ փակ շրջանից` <<կարմրեցի- շփոթվեցի- ավելի շատ կարմրեցի>>, հարկավոր է սովորել հաղթահարել շփոթմունքը: Դա կարելի է անել բարձրաձայն: Գլխավորը չլռելն է: Դուք կարող եք նախօրոք պատրաստել մի քանի արտահայտություններ, որով դուք կբացատրեք ձեր կարմրելու պատճառները: Գլխավորը հավատացրեք ձեզ, որ չկա ոչ մի ծիծաղելի և վատ բան կարմրելու մեջ, դա նույնիսկ գրավիչ է: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա, կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա, կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել:
Գիտնականները կարծում են, որ ավելի հաճախ կարմրում են այն մարդիկ, ովքեր ավելի անինքնավստահ են և անպաշտպան: Դրա համար, երբ խոսում եք դիմացինի հետ, մտքում անընդհատ կրկնեք, որ դուք ուժեղ եք նրանից, նրանից առավել, խելացի: Միանգամից մի պատասխանեք նրա հարցին, որից դուք կարող եք շփոթվել և կարմրել, այլ մտքում դանդաղ հաշվեք մինչև երեքը` այդ ընթացքում կրկնելով, որ դուք շատ հանգիստ ու հավասարակշռված եք այդ պահին:
Գլխավորը հիշեք, որ երբ դուք կարմրում եք, դուք ոչ մի վատ բան չեք անում:
Հաջողություն ձեզ իրագործելու ինքնատիրապետման արվեստը:
Մեդ-Պրակտիկ
11.03.2015
Հարգելի Meri, Ձեր նկարագրածը ավելի շատ նման է ատոպիկ դերմատիտին, սակայն հստակ դիագնոզել դժվար է: Ցանկալի է դիմել մաշկաբանի կոնսուլտացիայի:
meri
26.02.2015
ALINA
13.03.2014
Ալինա
13.03.2014
Մեդ-Պրակտիկ
11.03.2014
Հարգելի Ալինա, բարև Ձեզ, ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «կարմիր այտերը կարող ենք հեռացնել դեմքից»: Եթե նկատի ունեք կարմրություն արտահայտված մազանոթային ցանցի հետևանքով, կամ մաշկի թափանցիկության արդյունքում, դիմեք մաշկան-կոսմետոլոգի:
Ալինա
06.03.2014
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն